Անժելա Սարաֆյանը ցույց է տվել իր շնիկին

14:08   16 մայիսի, 2018

Դերասանուհի Անժելա Սարաֆյանը ցույց է տվել իր շնիկին։ Իր Instagram-ում դերասանուհին հրապարակել է իր շնիկի լուսանկարն ու տեսանյութը։ Սակայն նա այդ հրաշքի անունն այդպես էլ չի հայտնել։

Ավելի վաղ արեւմտյան լրատվամիջոցները հեղեղված Էին Անժելա Սարաֆյանի եւ երիտասարդ դերասան Նիկ Ջոնասի սիրավեպի մասին լուրերով։

Daily Mail-ը, հղում անելով Us Weekly-ին, գրում է, որ ներքին աղբյուրի հաղորդմամբ՝ 25-ամյա Նիկն «ամբողջովին տարված է Անժելայով»։ Նրա համար 9 տարվա տարիքային տարբերությունը խոչընդոտ չէ։ Ավելի վաղ՝ 2016-ին, Նիկը հանդիպում էր դերասանուհի Քեյթ Հադսոնի հետ, որը նրանից 13 տարով է մեծ։

Իսկ մենք մեր կողմից հավելենք, որ թե՛ Նիկ Ջոնասի, թե՛ Անժելա Սարաֆյանի ոճով զբաղվում է հայազգի ոճաբան Ավո Երմագյանը։ Չի բացառում, որ հենց նրա միջոցով էլ նրանք ծանոթացած լինեն։



© NEWS.am STYLE