19:01 16 մայիսի, 2018Անցած հանգստյան օրերին Երեւանն արդեն երկրորդ անգամ բացեց իր դռները գինու սիրահարների համար, իսկ միջոցառման անցկացման վայրը Սարյան փողոցն էր։



Երկու օրով Երեւանը վերածվել էր իսկական գինու մայրաքաղաքի, գինովցրել իր հյուրերին՝ թողնելով ջերմ տպավորություններ նրանց հիշողության մեջ։




Փառատոնին ներկայացված էր Հայաստանի ու Արցախի ավելի քան 25 գինեգործների արտադրանքը։




Միջոցառմանը մասնակցել են նաեւ ավելի քան 30 ռեստորաններ, որոնք ներկայացրել են թե հայկական խոհանոցի, թե այլ ազգերի կերակրատեսակները։
Հեղինակներ՝ Լիանա Խուդոյան եւ Պարույր Սինիավսկի