Մեգան Մարքլի հայրը սրտի վիրահատության պատճառով չի մասնակցի դստեր հարսանիքին

15:35   16 մայիսի, 2018

Մայիսի 19-ին Լոնդոնում կկայանա արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հարսանիքը։ TMZ –ը գրում է, որ հանդիսությանը ներկա չի գտնվի ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը։ Պատճառն այն է, որ այսօր նա պետք է սրտի վիրահատության ենթարկվի։

Թոմասը խոստովանել է, որ վեց օր առաջ սրտի նոպա է ունեցել, բայց դուրս է գրվել հիվանդանոցից, որպեսզի մասնակցի դստեր հարսանիքին։ Սակայն, պորտալի տվյալներով՝ դերասանուհու հոր սրտի խնդիրները շատ ավելի լուրջ են, քան սկզբում էր թվում։

Փոխարենը,  Լոնդոն են ժամանել Մեգանի հեռավոր ազգականները, ում թագավորական հարսանիքին չեն հրավիրել,  գրում է  The Telegraph-ը ։

Թրեյսի Դուլիին՝ Մեգան Մարքլի խորթ եղբոր ՝ Թոմաս Մարքլ կրտսերի նախկին կնոջն ու նրա երկու որդիներին՝ 25-ամյա Թայլերին ու 26-ամյա Թոմասին այսօր նկատել են Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում։ Նրանք մեծ քանակությամբ ուղեբեռով են ժամանել։

Այսպիսով՝ Թրեյսի Դուլին իրականացրել է  առանց հրավերքի հարսանիքին ներկա գտնվելու, բրիտանական հեռուստատեսությամբ ելույթ ունենալու ու Մեգան Մարքլի մասին պատմելու իր խոստումը։ Այն ժամանակ հիշատակվում էր նաև, որ Մեգան Մարքլը վաղուց կապ չի պահպանում հայրական կողմից իր ազգականների հետ։

 



© NEWS.am STYLE