ԱՄՆ-ում մտադիր են նկարահանել մուսուլման սուպերհերոսուհի՝ Քամալա Խանի մասին առաջին ֆիլմը

17:46   16 մայիսի, 2018

Կոմիքսների ու դրանց հիման վրա ֆիլմերի երկրպագուների համար շուտով նոր ֆիլմ կթողարկվի, որի հերոսուհին է դարձել Քամալա Խանը։

NME-ն գրում է, որ առաջին ֆիլմը մուսուլման սուպերհերոսուհու՝ Միսս Մարվելի մասին, որի իրական անունը Քամալա Խան է, վարձույթում կհայտնվի «Կապիտան Մարվել»-ից ոչ շուտ, իսկ վերջինի պրեմիերան ծրագրված է 2019-ին։

Քամալա Խանին կինոհերոսուհի «Միսս Մարվել»-ի վերածելու աշխատանքներն արդեն սկսվել են։

Միսս Մարվելն առաջին անգամ հայտնվել է «Մարվել» կոմիքսներում 2013թ.-ին, նրա սուպեր ընդունակություններից է՝ տարբեր ձևեր ստանալու ունակությունը։

Ըստ սյուժեի՝ Քամալան ծնվել է պակիստանցիների ընտանիքում ու տիեզերական խնդիրներից բացի ստիպված է լուծել նաև ծնողների հետ ծագող առօրյա խնդիրները։ Նա շատ պահպանողական եղբայր ունի, հայրը նրան ստիպում է ընտրել բժշկի մասնագիտությունը, իսկ մայրը վախենում է, որ աղջիկը կհղիանա։

 



© NEWS.am STYLE