«Մրցակցության մեջ լինելը հրաշալի բան է». Ջանեթ Ջեքսոնը նշում է ծննդյան 52-ամյակը (ֆոտո/վիդեո)

17:05   16 մայիսի, 2018

Ամերիկացի հայտնի երգչուհի, պարուհի եւ դերասանուհի Ջանեթ Ջեքսոնն այսօր՝ մայիսի 16-ին, նշում է ծննդյան 52-ամյակը:  Արդեն մոտ 30 տարի է, ինչ Ջանեթն իր սեքսուալ կերպարի եւ տարբերվող երգացանկի շնոհիվ բարձր տեղ է զբաղեցնում համաշխարհային փոփ երաժշտության մեջ:

Ջեքսոնների ընտանիքի ամենակրտսեր անդամն իր կարիերան սկսել է հեռուստատեսային նախագծերից, որոնցից են «Ջեքսոնները», «Լավ ժամանակներ-ն» ու «Հայտնիություն»-ը:

Մայքլ Ջեքոսոնի կրտսեր քրոջ կարիերան ծաղկում ապրեց 1982 թ-ին, երբ նա որպես մենակատար պայմանագիր կնքեց A&M ձայնագրման ստուդիայի հետ:

Աշխարհի մասշտաբով Ջանեթը վաճառել է ավելի, քան 100 միլիոն օրինակ ձանասկավառակ՝ դառնալով աշխարհի ամենամեծ վաճառք գրանցած արտիստներից: Նրա հայտնի հիթերից են՝ Nasty, Rhythm Nation,  That's The Way Love Goes, Together Again, All For You եւ այլն:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համաշխարհային աստղի հայտնի մեջբերումներից մի քանիսը:

«Երազանքները կարող են իրականություն դառնալ, երբ մենք շատ աշխատենք, ձգտենք կատարելության եւ հավատարիմ լինենք մեր իրավունքներին եւ պարտականություններին»:

«Կատարյալ մթության մեջ մեզ առանձնացնում են մեր իմաստությունն ու գիտելիքները»:

«Ես շատ եմ հավատում աղոթքի ուժին»:

«Ես երբեք չեմ փորձում իմ երկրպագուներին գրավել թրենդային լինելով: Ես միայն փորձում եմ երգել այն, ինչ կա հոգումս»:
«Ես, իսկապես, շատ բարդ բնավորություն ունեմ, բայց ինձ պետք է մի լավ հունից հանեք դա տեսնելու համար»:

«Ես հավատում եմ վերին ուժին, ես հավատում եմ ոգեշնչմանը»:

«Ավելի հեշտ կարող ես նկատել նրան, ում կյանքում սերը բացակայում է, քան նրան, ով սիրված է»:

«Մրցակցության մեջ լինելը հրաշալի բան է, բայց միայն այն դեպքում, երբ դա ընկերական մրցակցություն է»:

«Մարդկանց համար ես բարի եմ եւ անմեղ: Չեմ ուզում ասել, թե այդպես չէ, բայց ես այլ կողմեր էլ ունեմ»:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուրն էլ իրեն առանձնահատուկ զգալու կարիք ունի: Հենց այդ հատկանիշն է մեր մեջ արթնացնում լավն ու վատը»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE