Սարգիս Գրիգորյանի կինը՝ Մանոն ամուսնու հետ պարային շարժում է ցուցադրել (տեսանյութ)

14:27   16 մայիսի, 2018

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանի կինը՝ դերասանուհի, պարուսույց՝ Մանոն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել: Իր տեղադրած տեսանյութում Մանեն ամուսնու՝ Սարգիսի հետ պարային շարժում է ցույց տվել: Ամուսիններն ակտիվ են իրենց միկրոբլոգներում և հաճախ լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում, ինչպես գործնական, այնպես էլ ընտանեկան կյանքից:

A post shared by Mano (@mano_dancer_wedding_dance) on

Ավելի վաղ դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել: Նա շնորհակալություն հայտնելով համաշխարհային պատերազմի վետերաններին, ֆիդայիներին, հայկական ու արցախյան զինվորներին գրել էր. «Իմ երազած երկիրը դա ապահով, խաղաղ ու ազատ երկիրն է` երկիր, որի հետ հաշվի կնստեն, երկիր, որի քաղաքացին կլինի պաշտպանված ներսի ու հատկապես դրսի վտանգներից...Այսօր և միշտ ազգովի պարտավոր ենք մեծարել ու խոնարվել այն անհատների առջև, ովքեր մեզ ու գալող սերունդներին տվեցին վստահություն ու սեփական արժանապատվությունը գնահատելու մեծ շնորհ...Այսօր` մայիսի 9-ին ես մեծագույն հպարտությամբ ուզում եմ ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ և՛մեր համաշխարհայինի վետերաններին և՛ մեր ֆիդայիններին և՛ Հայոց ու Արցախի բանակայիններին...Ձեր վաստակն ահռելի է, իսկ յուրաքանչյուրիդ անունը մեր սրտերում...Խաղաղություն Հայ ժողովրդին...Բարի ծառայություն զինվորին...»:

 

 



© NEWS.am STYLE