Ամալ Քլունին բարկացրել է Թոմ Ֆորդին

16:07   16 մայիսի, 2018

«Met Gala» կոստյումներով պարահանդեսը արդեն անցյալում է, բայց ահա շոուբիզնեսի աշխարհում հերթական սկանդալն է ջրի երես դուրս եկել։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել Ամալ Քլունին: Պարզվում է, որ հանրահայտ դերասանի կինը, ինչպես փոխանցում է PageSix-ը, միջոցառմանը ներկայացել էր Richard Quinn ապրանքանիշի անսամբլով, չնայած ի սկզբանե պարահանդեսի համար նա Թոմ Ֆորդից էր անսամբլ պատվիրել։ 40-ամյա Ամալն իր որոշումը փոխել էր հենց վերջին վայրկյանին, որևէ մեկին որևէ բան չբացատրելով։

Իսկ ավելի ուշ, «Met Gala» երեկույթի ժամանակ Ամալ Քլունին ներկայացել էր Թոմի զգեստով, բայց դա էլ ավելի է զայրացրել դիզայների թիմին։

«Ամալը պետք է նման դեպքում առհասարակ չհագներ այն, եթե մտադիր չէր դրանով ներկայանալ «Met Gala» -ի կարմիր գորգուղու արարողությանը։ Այդ պարագայում տվյալ զգեստը  կարող էր ուրիշ մեկը հագնել ցանկացած այլ միջոցառման ժամանակ»,-   դիզայների դիրքորոշումն են բացատրում նրան մոտ կանգնած աղբյուրները։

Ոչ Ամալը , ոչ էլ Թոմ Ֆորդը պաշտոնական հայտարարություններով դեռ հանդես չեն եկել:

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE