«Ես պետք է սովորեմ այնպես ինձ պահել, որ մարդիկ ինձ լուրջ ընդունեն». Մեգան Ֆոքսը նշում է 32-ամյակը

18:04   16 մայիսի, 2018

Ամերիացի հայտնի դերասանուհի եւ մոդել Մեգան Ֆոքսն այսօր նշում է ծննդյան 32-ամյակը:

Մեգանի դերասանական կարիերան սկսվել է 2001 թ-ին: Նա նկարահանվել է մի շարք սերիալներում ու ֆիլմերում, որոնցից են՝ «Հույս եւ հավատ», «Դեռահաս թագուհու խոստովանությունները», սակայն նրան մեծ հաջողություն է բերել «Տրանսֆորմերները» ֆիլմում իր դերը:

Ավելի ուշ Ֆոքսը նկարահանվեց  «Ջենիֆերի մարմինը» սարսափ ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր չարագործին:

Ֆոքսն այսօր համարվում ՝ համաշխարհային սեքս խորհրդանիշ: Նա զարդարել է ամենահեղինակավոր ամսագրերի շապիկները, այդ թվում՝ Maxim, Rolling Stone եւ FHM:

Ներկայացնում ենք դերասանուհի-մոդելի հայտնի մտքերից մի քանիսը.

«Ես շատ ինքնավստահ եմ իմ անհատականությունը ցուցադրելիս»:

«Ես սեքսուալ ու գեղեցիկ կին չեմ: Մեծ աշխատանք է պահանջվում, մինչեւ ես աղջկա եմ նմանվում»:

«Երբ ինձ ասում են մի բան անել, ես անում եմ դրա ճիշտ հակառակը: Օրինակ, երբ ասում են, որ էլ չպետք է դաջվածք անեմ մարմնիս, ես միանգամից ուզում եմ մարմինս պատել դաջվածքներով: Չգիտեմ՝ ինչով է դա բացատրվում, բայց ես սիրում եմ հակառակվել»:

«Ես սիրում եմ վատ տղաներին: Ինձ կարող է գրավել այն տղան, որին ես կհանդիպեմ ակումբում, որը կոնենա դաջվածքներ ու կսիրի փանք երաժշտություն: Իսկ լուրջ հարաբերությունների համար նախընտրում եմ կոկիկ ու բարեհամբույր տղաների: Դա իրոք տարօրինակ է»:

«Կան միլիոնավոր մարդիկ, որոնք ավելի արժանի են այն դերերին, որոնք ինձ են տրվել եւ այն կյանքին, որով ես ապրում եմ»:

«Երբեմն ես հումորով եմ ասում ինչ-որ բաներ, իսկ մարդիկ դրանք բառացի են ընկալում»:

«Ինձ պետք չէ մեկ ուրիշի ուժը: Ես իմն ունեմ»:

«Ես պետք է սովորեմ այնպես ինձ պահել, որ մարդիկ ինձ լուրջ ընդունեն»:

«Չեմ կարծում, թե տղամարդիկ ինձ մոտենում են ինտելեկտուալ խոսակցության նպատակով»:

«Ես չունեմ ընկերներ եւ ես երբեք չեմ լքում իմ տունը»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE