Ատոմ Էգոյանը «դուխով» գրառմամբ գլխարկով եւ շապիկով

17:15   16 մայիսի, 2018

Հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը, որն օրերս Երեւանում աջակցում էր հայ ժողովրդի շարժմանը, այսօր Instagram-ում ամուսնու՝ աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի լուսանկարն է հրապարակել:

Լուսանկարի գրառումից  պարզ է դառնում, որ ամուսինները Պորտուգալիայում են:

«Դուխով: Մենք հենց նոր ժամանեցինք Լիսաբոն»,-անգլերենով գրել է դերասանուհին:

Հատանշական է, որ Էգոյանը լուսանկարում «դուխով» գրառմամբ գլխարկով է, իսկ նրա շապիկին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարն է:

Լուսանկարները՝ Արսինե Խանջյանի Instagram-ի եւ Facebook-ի էջերից



© NEWS.am STYLE