Ամառային սննդակարգ

13:40   21 մայիսի, 2018

Այս սննդակարգը օրաբաժին ուտելիքը սահմանափակում է բանջարեղենով ու մրգերով, դրա համար էլ այն նախընտրելի է կիրառել հենց ամռանը, երբ ե՛ւ բուսական մթերքներն են ավելի հասանելի, եւ յուղոտ, կալորիական սնունդն այնքան էլ դուրեկան չէ։ Իհարկե 4 օր նման սննդակարգին հետեւելն այդքան էլ հեշտ խնդիր չէ, բայց փոխարենը այդ ընթացքում կարելի է նիհարել 3-4 կիլոգրամով ։ Բացի դրանից, այդ մթերքները կարելի է ուտել անսահմանափակ։

1-ին օր

Թույլատրվում է ուտել ցանկացած միրգ, նաեւ խմել բնական թարմ պատրաստված մրգահյութեր։

2-րդ օր

Բեռնաթափման օր՝ կարելի է խմել միայն խոտաբուսային թեյեր։

3-րդ օր

Ուտել ցանկացած բանջարեղեն՝ թե հում, թե շոգեխաշած (բայց առանց յուղի)

4-րդ օր

Սահմանափեք սննդակարգը կաղամբի տարբեր տեսակներից, տաքդեղից, սոխից, մաղադանոսից ու սխտորից պատրաստված արգանակով։

Աղբյուրը՝ dieta.ru



© NEWS.am STYLE