Ջենիֆեր Լոպեսը Մըրայա Քերիին դրդել է նիհարել

18:36   16 մայիսի, 2018

Մըրայա Քերին 12 կիլոգրամով նիհարել է: Նման քայլի նրան դրդել է ոչ ավել, ոչ պակաս՝ Ջենիֆեր Լոպեսը: Քերիի ընկերներից մեկը հայտնել է լրատվամիջոցներին, որ Մըրայան արտաքինի հարցում օրինակ է վերցնում Ջեյ Լոյից:

«Նրանք գրեթե 50 տարեկան են, հասակակիցներ են: Մըրայան կարծում է, որ Ջեյը հրաշալի տեսք ունի, եւ հենց նա է նրան դրդում կատարելագործել իրեն»,- հայտնել է աղբյուրը:

Ինչ վերաբերվում է Լոպեսին, ապա երգչուհին վերջերս աճուրդի է դրել այն զգեստը, որով մասնակցել է Met Gala 2018-ին:

Balmain ապրանքանիշի փետրավոր զգեստի նախնական գինը 5000 ԱՄՆ դոլար է: Զգեստի վաճառքից ստացված գումարը փոխանցվելու է RED բարեգործական կազմակերպությանը:

Աղբյուրը՝ Grazia

Լուսանկարները՝ East News



© NEWS.am STYLE