Համացանցը քննարկում է Կարլա Բրունիի եւ Բելլա Հադիդի ապշեցնող նմանությունը

20:34   16 մայիսի, 2018

Համացանցը քննարկում է Կարլա Բրունիի եւ Բելլա Հադիդի ապշեցնող նմանությունը: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ մոդել Կարլա Բրունին, Կաննում հանդիպել է Բելլա Հադիդին եւ լուսանկարվել նրա հետ:

Կարլան Բելլայի հետ համատեղ լուսանկարը հրապարակել է իր Instagram-ում եւ, հավանաբար, ինքն էլ ապշելով իրենց նմանությունից, գրել.

«Ես թաքնվա՞ծ դուստր ունեմ»:

Համացանցի օգտատերերը մեկնաբանություններում նշել են, թե մոդելները որքան նման, իսկ ոմանք էլ նրանց ոչ թե մայր ու դուստր, այլ երկվորյակ քույրեր են անվանել:



© NEWS.am STYLE