Մեկ շաբաթում՝ - 6 կգ. Գոհար Ավետիսյանի սննդակարգը

19:32   16 մայիսի, 2018

Գոհար Ավետիսյանը մեկ շաբաթում նիհարել է 6 կիլոգրամով: Ուրախալի լուրով ՌԴ-ում հայտնի հայ ոճաբանը կիսվել է Instagram-ում՝ գրելով.

«Ուղիղ մեկ շաբաթ է անցել, ինչ ես հում սննդով դիետա եմ պահում: Դա այն է, երբ ուտում ես միայն հում բանջարեղեն եւ մրգեր, բայց ես առավոտյան ինձ թույլ էի տալիս երկու խաշած ձու ուտել եւ աղցանի մեջ պանրի կտորներ ավելացնել: Մեկ շաբաթում՝ - 6 կգ: Ինձ հրաշալի եմ զգում: Այսօրվանից իմ սիրելի սննդակարգին եմ անցնում՝ առավոտյան կարելի է ուտել ամեն ինչ, ցերեկը՝ միայն դիետիկ ուտեստներ, իսկ երեկոյան ժամը 6-ից հետո ընդհանրապես ոչինչ չի կարելի ուտել»,- գրել է Գոհարը:

Հիշեցնենք, որ Գոհար Ավետիսյանը վերջերս վերադարձել է Դուբայից, ուր մեկնել էր վարպետության դաս անցկացնելու: Սակայն պարզվում է՝ ամեն ինչ այդքան էլ հարթ չի անցել: Գոհարն իր դժգոհությունն է արտահայտել կազմակերպիչների աշխատանքի վերաբերյալ՝ Instagram-ում գրելով.

«Սա իմ կյանքի վատագույն վարպետության դասն էր: Կազմակերպիչներն իրենց պահում էին ինչպես շուկայում՝ վարպետության դասի նախօրեին իմ հետ գնի վերաբերյալ սակարկումներ անելով, չնայած որ պայմանագիրը նախապես էր կնքվել: Վարպետության դասի մասնակիցներն ըմբոստացել էին կազմակերպիչների դեմ՝ այդքան մեծ գումարի դիմաց (1000-1600 դոլար՝ մեկ տոմսի դիմաց) ստացած կոսմետիկ պարագաների համար: Կոսմետիկա նրանք տրամադրել էին, բայց ոչ այն քանակության եւ որակի, որը խոստացել էին: Իսկ երբ կազամկերպիչները տեսան, որ մասնակիցներն ըմբոստանում են, նրանք պարզապես անհետացան, ստիպված էի ամեն ինչ ինքս կարգավորել»,- գրել է Գոհարը:



© NEWS.am STYLE