CNN-ը հրապարակել է Հայաստանի մասին հաղորդման թրեյլերը

20:02   16 մայիսի, 2018

Մայիսի 20-ին CNN-ը կցուցադրի Հայաստանի մասին թողարկումը՝ հայտնի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենի մասնակցությամբ Parts Unknown հաղորդման շրջանակներում: Իսկ մինչ այդ հեռուստաընկերության կայքում հայտնվել է հաղորդման թրեյլերը:

Թողակման շրջանակներում Էնթոնին համտեսում է հայկական ավանդական խոհանոցի ուտեստներ՝ տոլմա, ժենգյալով հաց, խորոված, թանապուր, խաշ եւ այլն:

Նշենք, որ Էնթոնիին Հայաստանում ուղեկցել է Սերժ Թանկյանը:

 



© NEWS.am STYLE