68-ամյա Ռիչարդ Գիրն ամուսնացել է 35-ամյա կնոջ հետ

22:07   16 մայիսի, 2018

68-ամյա Ռիչարդ Գիրն ամուսնացել է 35-ամյա Ալեխանդրա Սիլվայի հետ: Նրանց ամուսնությունը պաշտոնապես գրանցվել է ապրիլին, իսկ հարսանիքը տեղի է ունեցել մայիսի 12-ին՝ Նյու Յորքում:

Զույգի պսակադրության առաջին լուսանկարները հայտնվել են իսպանական HOLA! ամսագրում:

«Ես աշխարհի ամենաերջանիկ տղամարդն եմ: Միթե՞ կարող էր այլ կերպ լինել... Ալեխանդրան գեղեցիկ է, խելացի, նրբազգաց, զվարթ»,- հայտնել է Գիրը:

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE