Twitter-ում Քիմ Քարդաշյանի բաժանորդների թիվը հասել է 60 միլիոնի

11:33   17 մայիսի, 2018

Քիմ Քարդաշյանը 111 մլն բաժանորդ ունի Instagram-ում, իսկ մի քանի ժամ առաջ Twitter-ում  նրա բաժանորդների թիվը հասել է 60 միլիոնի։

«Ուաու, 60 միլիոն՝ Twitter-ում  ։ Շնորհակալություն։ Ինձ  դուր է գալիս կապ պահպանել բոլորիդ հետ այստեղ»,- գրել է Քիմը։

 

Հիշեցնենք, որ երեկ Քիմ Քարդաշյանը ներկայացրել էր իր սեփական արտադրության կոնֆետը:

Նա գրել էր. «Ողջույն․․ հենց նոր թողարկեցի իմ նոր արտադրանքը՝ Appetite Suppressant Lollipops անհավանական կոնֆետները։ Առաջին 500 հատի համար զեղչ է գործում, այնպես որ շտապեք»,- մակագրել է լուսանկարը Քիմը՝ հավելելով #suckit հեշթեգը։



© NEWS.am STYLE