Անժելա Սարաֆյանը ներկա է գտնվել Vogue Magazine ամսագրի ընթրիքին

12:05   17 մայիսի, 2018

«Վայրի արևմուտքի աշխարհ» սերիալի աստղ Անժելա Սարաֆյանը ընդամենը 71 հազար բաժանորդ ունի Instagram-ում, բայց NEWS.am STYLE –ը վստահ է, որ դա ժամանակավոր է, շատ շուտով հայուհին ավելի շատ բաժանորդ կունենա։

Իսկ մինչ այդ Անժելան մեզ ուրախացրել է երկու նոր լուսանկարով։ Ինչպես հայտնի է դարձել դրանց մակագրություններից՝ դերասանուհին երեկ ներկա է գտնվել Vogue Magazine ամսագրի ընթրիքին։

«Շնորհակալություն բոլորին Vogue Magazine ամսագրի ընթրիքի  համար։ Միշտ հաճելի է ձեզ հետ ժամանակ անցկացնելը»,- մակագրել է լուսանկարները դերասանուհին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անժելա Սարաֆյանը հանդիպում է Նիք Ջոնասի հետ։ 25-ամյա երգիչն ու 34-ամյա դերասանուհին դեռ չեն մեկնաբանում այդ նորությունը, բայց աղբյուրների հաղորդագրություններով՝ նրանք ծանոթացել են իրենց ընդհանուր ընկերոջ՝ Ավո Երմաղյանի միջոցով։

 



© NEWS.am STYLE