Ջուսի նոր տեսահոլովակի «թեժ» նկարահանումներն ու նուրբ կերպարը (ֆոտո)

10:51   17 մայիսի, 2018

Երգչուհի Ջուսն իր երկրպագուներին շուտով կուրախացնի նոր տեսահոլովակով: Դրա մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում՝ նոր տեսահոլովակի նկարահանւմներից կադրեր հրապարակելով:

Երգչուհին տեսահոլովակում կներկայանա նոր կերպարով: Սկանդալային ու համարձակ Ջուսին այս անգամ կարծես, թե կտեսնենք նուրբ կերպարով եւ կրկին երկար ու շեկ վարսերով:

«Նոր տեսահոլովակի թեժ նկարահանումներ: Առաջին օրն անցավ հիանալի: Հոգնած էինք, բայց հաճույք ստացանք մեր գործից»,-տեղեկացրել է երգչուհին:



© NEWS.am STYLE