Ալեքսիս Օհանյանը իր նոր կայքի դիզայնը ներկայացրել է հայկական դրոշի գույներով

12:36   17 մայիսի, 2018

Reddit ու Initialized Capital կայքերի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է իր նոր Initialized.com կայքի դիզայնը։ Ալեքսիսի կայքի խորհրդանիշն է դարձել մեղրակերը (դա կենդանի է, որի մասին մանրամասները կարող եք Վիքիպեդիայում կարդալ)։ Իսկ ահա կայքի դիզայնի համար ֆոնային են դարձել հայկական դրոշի գույները:

«Մեղրակեր, ինձ դուր է գալիս մեր Initialized.com կայքի դիզայնը, որը Ջենն ու նրա թիմն են ստեղծել։ Ես նաև ստեղծել եմ արդեն մեր Instagram-ը՝ մեր թիմի պրոֆիլներով ու պատմություններով»,- մակագրել է լուսանկարը 35-ամյա Օհանյանը, իսկ բաժանորդները միանգամից նկատել են, որ կայքը ձևավորված է հայկական դրոշի գույներով։

Ի դեպ, նշենք, որ Ալեքսիսը հիմա Ֆրանսիայում է գտնվում, որտեղ էլ հենց երկուշաբթի մեկնարկում է French Open առաջնությունը, որտեղ, բնականաբար, պետք է ելույթ ունենա Սերենա Ուիլյամսը։



© NEWS.am STYLE