Գարիկ Մարտիրոսյանի կինը ծննդյան օրը նշել է Փարիզում

13:09   17 մայիսի, 2018

Հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան ծննդյան օրը նշել է Փարիզում: Ժաննան Instagram-ի իր էջում Ֆրանսիայի մայրաքաղաքից նոր լուսանկարներ է հրապարակել:

«Շնորհակալություն, ընկերներ, բարեմաղթանքների համար։ Բոլոր նրանց, ովքեր ինձ շնորհավորել են ծննդյան օրվա կապակցությամբ, ես հիշում եմ, բայց իմ բարի բնավորությունը հաշվի առնելով՝ ես  չեմ կարողացել հիշել բոլոր նրանց, ովքեր ինձ չեն շնորհավորել, ստիպված էի գրի առնել»,- մակագրել է որոշ լուսանկարներ հումորիստի կինը։

Իսկ ահա այս լուսանկարը Հաղթական կամարի ֆոնին է (հետաքրքիր է, գուցե՞ Գարիկն է հենց  լուսնակարողը):

«Երեկ @elina_janibekyan –ի հետ միասին որոշել ենք վարագույրներ վաճառել Փարիզի կենտրոնում։ Մեր բիզնեսը այսօրվա դրությամբ կարելի է 2 բալ գնահատել, իսկ երեկ մեր շուրջ գոյացած խցանումը՝ 10 բան»,- մակագրել է լուսանկարը Ժաննան։



© NEWS.am STYLE