Կատարված երազանքի ու չհաղթահարված դժվարության մասին. Ալինա Մարտիրոսյանը՝ «Առաջին անգամ» խորագրում

14:40   17 մայիսի, 2018

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն այս շրջանում հաճախ չի երեւում էկրաններին, հարցազրույցներ էլ հիմնականում չի տալիս, սակայն նրա հանդեպ հետաքրքրությունը շարունակում է արդիական մնալ:

NEWS.am STYLE-ն «Առաջին անգամ» խորագրում այս անգամ ներկայացնում է միշտ հմայիչ ու կանացի դերասանուհուն, որի հետ զրուցել ենք առաջին կատարված երազանքի, առաջին մեծ հաջողության, չհաղթահարված դժվարության ու ստացած ամենակարեւոր խորհուրդների մասին:

Ալինա, ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք դերասանուհի:

Փոքր տարիքում: Շատ արտիստիկ եմ եղել:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Մինչ ամուսնանալս պատմում էի եղբորս: Իսկ այժմ, բնականաբար, ամուսնուս:

Առաջին կատարված երազանքը:

Եղբորս եւ որդուս մեծ բեմերում հանդես գալը:

Առաջին ֆիլմը, որը Ձեզ տպավորել է:

«Շինդլերի ցուցակը»:

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Որդուս ու եղբորս հանդեպ ունեցածս կարոտը, որը դեռեւս չեմ կարողանում հաղթահարել: Նրանք ապրում են ԱՄՆ-ում եւ կարոտն անընդհատ ուժեղանում է:

Ձեր առաջին դերը:

«Շանթ TV»-ի «Անուրջներ» սերիալում Նոնայի կերպարը:

Առաջին մեծ հաջողությունը:

2013 թվականին ԲՀԿ-ի կազմակերպած օնլայն քվեարկությամբ ճանաչվեցի «Տարվա լավագույն դերասանուհի»:

Ձեզ համար առաջնային է...

Անկեղծությունն ու ազնվությունը:

Առաջին լուրջ խորհուրդը, որը ստացել եք:

Առաջին լուրջ խորհուրդը ստացել եմ մայրիկիցս՝ շատ վաղ տարիքում, երբ նա ինձ ասաց, որ երբեք ոչ մի ընկերուհու հետ չկիսվեմ գաղտնիքներով: Բայց նաեւ կառանձնացնեի պապիկիս խորհուրդը, ով ասել է միշտ հեռու մնամ սեփական կարծիք չունեցող ու տգետ մարդկանցից:

Սպասվող առաջին նորությունը

Կարենի թվով 3-րդ ցուցահանդեսը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ալինա Մարտիրոսյանի անձնական արխիվից



© NEWS.am STYLE