VARDA-ն իրեն համարում է շրջապատի համար անհասկանալի

14:21   17 մայիսի, 2018

Պարուհի VARDA-ն իր միկրոբլոգում լուրջ հարց է բարձրացրել։ VARDA-ն համարում է, որ շրջապատը չի հասկանում իրեն։

Հայուհին իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Վերջերս ես ինձ «տարօրինակ» եմ անվանում՝ նկատի ունենալով, որ ես «անհասկանալի եմ շրջապատի համար»։ Ուզում եմ մենակ մնալ։ Ձեզ հետ նման բան պատահո՞ւմ է»։

Իսկ երեկ պարուհին անդրադարձել էր սեքսուալության ու գռեհկության միջև տարբերության հարցին։

«Իսկ ի՞նչ է սեքսուալությունը։ Ինչո՞վ է այն պայմանավորված։ Ես, օրինակ, գիտեմ բազմաթիվ հանրահայտ ու շատ գեղեցիկ կանանց, որոնք ամեն ինչ անում են սեքսուալ թվալու համար, բայց շատ ծիծաղելի, մի տեսակ արհեստական է ստացվում․․ Հանրահայտ կանանցից ո՞վ է Ձեր կարծիքով սեքսուալ։ Ու արդյո՞ք դուք տարբերում եք սեքսուալությունն ու գռեհկությունը»,- հարցրել էր իր հետևորդներին հայուհին։

 



© NEWS.am STYLE