Համացանցում հայտնվել է Ուիթնի Հյուսթոնի մասին ֆիլմի թրեյլերը

16:42   17 մայիսի, 2018

JoBIo Movie Trailers-ի  Youtube-յան  ալիքում երեկ հայտնվել է Ուիթնի Հյուսթոնի մասին պատմող վավերագրական ֆիլմի թրեյլերը։ Հիշեցնենք, որ հանրահայտ երգչուհին մահացել է վեց տարի առաջ՝ 48 տարեկան հասակում։ Ֆիլմի ռեժիսորը Քեւին Մաքդոնալդն է։

Ամերիկացի լեգենդար երգչուհու մասին ֆիլմում ընդգրկվել են ոչ միայն եզակի կադրեր նրա համերգներից, արխիվային լուսանկարներ ու երբևէ չթողարկված կոմպոզիցիաներ, այլև հարցազրույցներ նրա մտերիմների հետ, որոնց շնորհիվ երգչուհու  երկրպագուները կկարողանան որոշ մանրամասներ իմանալ Ուիթնիի մանկության մասին (ընդ որում՝ բավականին ցնցող)։

Եվ այսպես, Հյուսթոնի եղբայրը՝ Գարի Գարլենդը,  պատմել է, որ մանկության տարիներին Ուիթնիին բռնաբարել է նրա զարմուհին ՝ Դի Դի Ուորվիքը։

«Գարին ինձ պատմել է, որ Ուորվիքը բռնաբարել է իրեն։ Ու նա կարծում էր, որ Ուիթնին նույնպես Ուորվիքի կողմից բռնաբարության է ենթարկվել։ Իսկ Գարլենդի կինը՝ Փեթ Հյուսթոնը, հաստատել է, որ Ուորվիքն իրոք բռնաբարել էր Ուիթնիին, երգչուհին ինքն էր այդ մասին պատմել նրան»,- ավելի վաղ People պարբերականին տված հարցազրույցում պատմել էր ֆիլմի ռեժիսորը։

 



© NEWS.am STYLE