Մեգան Մարքլի հոր սրտի վիրահատությունը հաջող է անցել

16:05   17 մայիսի, 2018
Ինչպես հայտնի է, մայիսի 19-ին Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգիի եկեղեցում կայանալու է արքայազն Հարրիի ու ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրությունը։ Ի սկզբանե որոշված էր, որ հարսանիքին պետք է ներկա գտնվեր նաև դերասանուհու հայրը՝ Թոմաս Մարքլը, սակայն նա վերջերս էր սրտի վիրահատության ենթարկվել։ Թվում էր, թե վիրահատությունից հետո Թոմասն այլևս առողջական խնդիրներ չուներ ու կկարողանա մասնակցել դստեր հարսանիքին, սակայն պարզվել է, որ բժիշկները, ինչպես ինքը՝ Թոմասն է արտահայտվում, «գլխառադ» են արել վիրահատության ժամանակ, ու երեկ նա ստիպված է եղել երկրորդ անգամ պառկել վիրահատական սեղանին։
 
Արդեն առավոտյան Թոմասն ինքը TMZ-ին հայտնել է, որ իրեն մի քանի ստենտ են տեղադրել ու ինքը դեռ որոշ ժամանակ մնալու է հիվանդանոցում, այնպես որ նա հաստատ չի կարողանա ներկա գտնվել դստեր հարսանիքին:


© NEWS.am STYLE