Մեգան Մարքլը մեկնաբանել է հոր՝ իր հարսանիքին ներկա չգտնվելու որոշումը

18:33   17 մայիսի, 2018

Մեգան Մարքլը պաշտոնական հայտարարություն է արել հոր մասին: Հիշեցնենք, որ Թոմ Մարքլը սրտի կաթված էր ստացել, ինչից հետո հրաժարվել էր մասնակցել աղջկա հարսանիքին:

Մեգան Մարքլի հայտարարության մեջ ասված է.

«Ցավոք, իմ հայրը ներկա չի գտնվի մեր հարսանիքիn: Ես միշտ անհանսգտացել եւ հոգ եմ տարել նրա մասին: Հուսով եմ՝ հիմա նրան հանգիստ կթողնեն, եւ նա ժամանակ կունենա իր առողջությամբ զբաղվելու»:

Հավելենք, որ արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը տեղի է ունենալու մայիսի 19-ին:

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE