VARDA-ն բացահայտել է՝ ինչ կաշխատեր, եթե չունենար երկու բարձրագույն կրթություն

19:36   17 մայիսի, 2018

VARDA-ն բացահայտել է՝ ինչ կաշխատեր, եթե չունենար երկու բարձրագույն կրթություն: Պարուհին անկեղծ խոստովանություն է արել՝ Instagram-ում գրելով.

«Միայն չծիծաղեք՝ ես նվերներ կփաթեթավորեի: 

Չէ՞ որ նա, ով գալիս է նվերը փաթեթավորելու, շատ է ցանկանում ինչ-որ մեկին հաճույք պատճառել, իսկ դու օգնում ես նրան՝ այդ կերպ ինքդ մասնակցելով դրական էմոցիաների ստեղծմանը: Պաշտում եմ փաթեթավորումը, եւ այն նույնքան կարեւոր եմ համարում, որքան բուն նվերը»:

Իսկ երեկ պարուհին անդրադարձել էր սեքսուալության ու գռեհկության միջեւ տարբերությանը։

«Իսկ ի՞նչ է սեքսուալությունը։ Ինչո՞վ է այն պայմանավորված։ Ես, օրինակ, գիտեմ բազմաթիվ հանրահայտ ու շատ գեղեցիկ կանանց, որոնք ամեն ինչ անում են սեքսուալ թվալու համար, բայց շատ ծիծաղելի, մի տեսակ արհեստական է ստացվում․․ Հանրահայտ կանանցից ո՞վ է Ձեր կարծիքով սեքսուալ։ Ու արդյո՞ք դուք տարբերում եք սեքսուալությունն ու գռեհկությունը»,- հարցրել էր իր հետևորդներին հայուհին։



© NEWS.am STYLE