22-ամյա մատուցողուհին Օրլանդո Բլումին մեղադրում է իր կարիերան կործանելու մեջ

20:32   17 մայիսի, 2018

22-ամյա մատուցողուհի Վիվիանա Ռոսն Օրլանդո Բլումին մեղադրում է իր կարիերան կործանելու մեջ: The Sun-ին տված հարցազրույցում աղջիկն ասել է, որ այն բանից հետո, ինչ դերասանի հետ գիշեր է անցկացրել, կորցրել է գրեթե ամեն ինչ:

Աղջկա խոսքով՝ նա ծրագրել էր մատուցողուհու աշխատանքով գումար աշխատել, տնտեսել եւ ուժերը փորձել կինոասպարեզում կամ որպես մոդել: Վիվիանան եւ Բլումը հենց աղջկա աշխատանքի վայրում՝ հյուրանոցում են ծանոթացել: Նրանք բուռն գիշեր են անցկացրել, սակայն առավոտյան նրանց բռնացրել է Օրլանդոյի մենեջերը:

Վիվիանա Ռոսի խոսքով՝ հենց մենեջերն է հոգացել, որ նրան սեւ ցուցակ ընդգրկեն. հիմա նրան անգամ քասթինգների չեն հրավիրում:

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE