«Ես Ֆիլիպ Կիրկորովի որդին եմ». Մաքսիմ Գալկին

21:36   17 մայիսի, 2018

Մաքսիմ Գալկինը բացատրել է, թե ինչու է իր որդին նման Ֆիլիպ Կիրկորովին: Բանն այն է, որ համացանցում անընդհատ շրջանառվում են խոսակցություններ, թե Ալլա Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի որդին արտաքինով շատ նման է Ֆիլիպ Կիրկորովին, ինչից ելնելով՝ երկրպագուները ենթադրում են, թե Գարին Ֆիլիպի որդին է: Այդ խոսակցություններից, բնականաբար, Մաքսիմն անմասն չի մնացել եւ որոշել է պարզաբանում տալ:

Instagram-ի իր էջում շոումենը հոլովակ է հրապարակել, որում հումորով ասում է.

«Ես գիտեմ, որ Գարին իմ որդին է, բայց նրանց նմանությունն ակնհայտ է, ուստի ես որոշեցի ավելի խորը պրպտել: Իրականում ես Ֆիլիպ Կիրկորովի որդին եմ, իսկ Գարին՝ նրա թոռը»:

Публикация от Максим Галкин (@maxgalkinru)



© NEWS.am STYLE