Ոստիկանությունը ձերբակալել է Արիանա Գրանդեի նախկին բոյֆրենդին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար

10:05   18 մայիսի, 2018

Արիանա Գրանդեն անցած շաբաթ բաժանվել է իր բոյֆրենդից, 26-ամյա ռեփեր Մաք Միլլերից, որի հետ հանդիպում էր ավելի քան 20 ամիս։

TMZ-ը հայտնում է, որ երաժիշտն, ըստ երևույթին, ցանկանալով մոռանալ բաժանման կսկիծը, ոգելից խմիչք էր օգտագործել ու անսթափ վիճակում վարելով իր Mercecedes-Benz 2016 G Wagon  մեքենան՝ բախվել էր էլեկտրական սյան, շրջել այն ու հեռացել դեպքի վայրից։ Ոստիկանությունը եկել է ռեփերի տուն ու նրան տեղափոխել ոստիկանական բաժանմունք, որտեղից երչուհու նախկին սիրեցյալը դուրս է եկել մի քանի ժամ անց, այն բանից հետո, երբ նրա համար 15 հազար դոլարի գրավ են մուծել։

Մամուլի հետ ռեփերը չի խոսել, բայց ահա ոստիկաններից մեկը հայտնել է, որ Մաք Միլերը երբևէ իր տեսած ամենաքաղաքավարի ու հաճելի հարբեցողն էր))

Ի դեպ, հիշեցնենք, որ կիրակի Billboard Music Awards մրցանակաբաշխության ժամանակ Արիանան պայքարելու է Top Social Artist անվանակարգում՝ Ջասթին Բիբերի, Դեմի Լովատոյի, BTS-ի ու Շոն Մենդեսի հետ։



© NEWS.am STYLE