ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   19 մայիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ համար կարեւոր կլինի ձեր տրամադրությանը համապատասան եւ սիրելիի հետ հարաբերությունների առանձնահատկություններն ընդգծող երաժշտություն ընտրելը: 

ՑԼԵՐ

Այսօր դուք ստիպված եք ժամանակավորապես շեղվել առօրյա հոգսերից: Անձնական կյանքը շատ ժամանակ եւ ուժեր է պահանջում, եւ ուրիշ ոչ մի բանի համար այլեւս ժամանակ չի մնում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք մեծ ցանկություն կունենաք պարելու եւ ոչ միայն ձեր սիրելիի, այլեւ հակառակ սեռի այլ ներկայացուցիչների հետ: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դեռ ուշ չէ ամեն ինչ շտկելու համար. ձեր եւ ձեր սիրելիի միջեւ ամեն ինչ դեռ կարող է լավ լինել: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք այնքան տարված կլինեք ուսմամբ կամ աշխատանքով, որ դժվարությամբ կնկատեք ձեր սիրելիին եւ ձեր ուշադրությունը գրավելու նրա ջանքերը: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի ընդունել այն ամենն, ինչ դուք անում եք կամ ասում լրջորեն: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ չեք կարող ձեր սիրելիից պահանջել այն, ինչ սովորաբար փորձել եք ստանալ ձեր նախկին ընկերուհինեից կամ ընտրյալներից։ Բայց արդյոք լա՞վ է այդպես։ Իսկ միգուցե մի օր դուք կորցնեք ձեր սերը; Քայլեր ձեռնարկեք։

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճի նշանի տակ ծնվածներն այսօր դժվար ընտրության առաջ են կանգնել՝ անել այն, ինչ պետք է, թե մոռանալ ամեն ինչի մասին եւ լիարժեք հաճույք ստանալ։ Բայց երկար-բարակ մտածելու փոխարեն աստղերը հուշում ն, որ կարելի է համատեղել։ Օրինակ՝ գնալ երեկույթի, բայց ավելի վաղ վերադառնալ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր պարզ կդառնա, որ ձեր սիրելի անձնավորությունը վաղուց վիրավորված էր ձեզանից, բայց ինչ-ինչ պատճառով չէր բարձրաձայնում այդ մասին։ Փորձեք պարզել, թե ինչու է նա նեղսրտել, եւ ինչու չի կիսվել ձեզ հետ։ Աստղերը հուշում են, որ պետք է անկեղծ լինեք ձեր ընտրյալի հետ եւ անեք ամեն ինչ, որ այլեւս նման դեպքեր չկրկնվեն։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Մայիսի 21-ին ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալ ձեր խնդիրների եւ ցանկությունների վրա, քանի որ ձեր մտքում ուրիշները եւ ոչ կարեւոր երեւույթներն են։ Բայց մի փորձեք փոխել իրավիճակը։ Այսօր կարել է մոռանալ ձեզ տանջող հոգսերի մասին։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր սիրելին այսօր մեծ դժվարությամբ ինչ-որ բան կխնդրի ձեզ, նույնիսկ եթե ձեր օգնության կարիքը շատ զգա։ Չգիտես ինչու՝ մայիսի 21-ին նրա կարգախոսը կլինի՝ «ես ամեն ինչ ինքս կանեմ»։ Աստղերը հուշում են, որ պետք է վերջ դնեք այս ամենին եւ քայլեր ձեռնարկեք՝ նրան օգնելու համար։

ՁԿՆԵՐ

Այսօր ամենաթարմ մտքերը կլինեն մաքուր օդի պայմաններում։ Ուստի, եթե ցանկանում եք ինչ-որ մեկի վրա տպավորություն թողնել, ուրեմն նրա հետ գնացեք զբոսնելու։

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE