ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   20 մայիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելին կցանկանա անընդհատ լինել ձեր կողքին, անգամ եթե դուք երազում եք միայնության մասին: Հեշտ չի լինի կողմնորոշվել իրավիճակում, սակայն ընդհանուր հայտարարի պետք է գալ:

ՑԼԵՐ

Այսօր սիրելին չի հասկանա ձեր կատակները եւ հումորի զգոցողությունը: Այնպես որ` աշխատեք զգույշ լինել անկեդոտներ պատմելիս:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեզ երկարատեւ եւ լուրջ հարաբերություններ են անհրաժեշտ, եւ այսօր ամենահամապատասխան օրն է, որպեսզի գնաք ձեր միակին փնտրելու:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աստղերն այսօր տղամարդ Խեղգետիններին խորհուրդ են տալիս լինել ինքնուրույն եւ ուժեղ, իսկ կանանց` փխրուն եւ կանացի: Այս հատկանիշերը ձեզ էլ ավելի գրավիչ կդարձնեն հակառակ սեռի աչքերում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր պետք է վստահեք ձեր ներքին ձայնին եւ ամեն բան անեք այնպես, ինչպես այն կթելադրի ձեզ:

ԿՈՒՅՍԵՐ

Որքան էլ դժվար լինի ձեզ համար այսօր, այնուամենայնիվ, պետք է ուժեղ լինեք, ժպտաք եւ ուրախացնեք ուրիշներին: Ձեր բարեկամները եւ հատկապես` սիրելին, առանց ձեր աջակցության չեն կարողանա: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Աշխատեք այսօր սիրելիին շատ չծանրաբեռնել ձեր խնդիրներով: Նրա օրը թեթեւ չի լինի, եւ նրա համար հեշտ չի լինի իր վրա վերցնել նաեւ ձեր խնդիրները:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր նոր մանրամասներ կիմանաք ձեր սիրելիի անձնական կյանքի մասին: Մնում է հուսալ, որ այդ նորությունը չի ազդի ձեր հարաբերությունների վրա: Պարզապես, գիտակցեք, որ անցյալը պետք է թողնել անցյալում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Արդյունքի կարող ես հասնել միայն համատեղ աշխատանքի միջոցով: Եթե ձեզ մոտ որեւէ բան լավ է ստացվում, պետք չէ դրա իրականացումը բարդել մյուսների վրա, հետո էլ դժգոհել, թե նրանք չեն կարողացել դա անել: Թող նրանք էլ զբաղվեն այն աշխատանքով, ինչն իրենց մոտ է լավ ստացվում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելիի հետ կվիճեք երկրի քաղաքականության թեմայով: Դուք տարբեր տեսակետներ կկիսեք, սակայն աստղերը խորհուրդ են տալիս այս թեմայով չվիճաբանել: Միեւնույն է ձեր վեճը ոչնիչ չի կարող փոխել երկրի քաղաքական կյանքում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր հնարավոր է` սիրահարվեք հակառակ սեռի մի ներկայացուցչի, որը բավականին հեռու է ապրում ձեզանից: Դա, իհարկե, հետաքրքիր է, սակայն հիշեք, որ նման սերը կարող է ամբողջությամբ փոխել ձեր կյանքը:

ՁԿՆԵՐ

Այսօր զերծ մնացեք խոստումներ տալուց: Նման բան արեք միայն այն դեպքում, երբ հանգիստ եք եւ կշռադատված: Հակառակ դեպքում` նոր բարդ իրավիճակների առաջ ստիպված կլինեք կանգնել: 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE