ՄԱՅԻՍԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   22 մայիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր դուք եւ ձեր սիրելին լավ կանեք ավելի շատ ժամանակ տրամադրեք ձեր սիրելիներին, որոնք ունեն խնդիրներ: Աստղերը ձեզ համբերություն եւ իմաստություն են մաղթում:

ՑԼԵՐ

Այսօր, եթե շատ ցանկանաք, կիրականանա ձեր ամնանվիրական երազանքներից մեկը: Դրա իրականացմանը կնպաստի նաեւ ձեր սիրելին, քանի որ նրան եւս անհրաժեշտ է, որ ձեր այդ երազանքը կատարվի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ դժվարությամբ կկարողանա ձեզ հանգստացնել եւ համոզել, որ ամեն ինչ հիանալի է, քանի որ դուք ինքներդ չեք ցանկանա դրան հավատալ: Մի՞գուցե, պարզապես, պետք է վստահել սիրելի եւ հարազատ մարդուն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր միայն ձեր օգնությամբ ձեր սիրելին իրեն հերոս կզգա: Դա կնպաստի նաեւ ձեր հարաբերությունների բարելավմանը: Դրա համար ձեզ անհրաժեշտ է նրան նվիրել ամենաթանկ նվերը` ձեր սերն ու ուշադրությունը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի դադարի ձեզ զարմացնել: Դուք, իսկապես, կզարմանաք նրա ցանկացած արարքից, իսկ նա հաճույքով կհետեւի ձեր զարմանքին: Այդ կերպ երկուսդ էլ բավարարված եւ երջանիկ կզգաք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր կհասկանաք, որ ձեր սիրելին ձեր կյանքում այնքան մեծ տեղ է զբաղեցնում, որ առանց նրա այլեւս չեք պակերացնում ձեր անձնական կյանքը: Այսօր ճիշտ ժամանակն է, որ վերլուծեք` որքանով է դա ճիշտ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Աշխատեք այսօր սիրելիին շատ չծանրաբեռնել ձեր խնդիրներով: Նրա օրը թեթեւ չի լինի, եւ նրա համար հեշտ չի լինի իր վրա վերցնել նաեւ ձեր խնդիրները:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելին չի համապատասխանի ձեր իդեալին, եւ նա ձեր կողմից նկատողությունների կարժանանա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Գիտությունը լույս է, տգիտությունը` խավար: Հենց այս կարգախոսով կառաջնորդվի ձեր սիրելին այսօր: Միգուցե նա ցանկանում է հարստացնել իր գիտելիքների պաշարը...Աստղերը հուշում են չընդդիմանալ դրան:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք կփորձեք սիրելիին համոզել այն քայլերի ճշմարտացիությունը, որոնք դուք կցանկանայիք, որ նա աներ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա հասկանալ այն, ինչ դուք ասում եք եւ այն, ինչ չեք համարձակվում ասել: Այնպես որ` պատրաստ եղեք հարցաքննության:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք անսպասելիորեն կիմանաք, որ սիրելին ինչ-որ սկզբունքային հարցի վերաբերյալ նույն կարծիքն ունի, ինչ որ դուք: Եվ իզուր էիք դուք թաքցնում ձեր տեսակետը նրանից:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE