ՄԱՅԻՍԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   23 մայիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր շատ բաներ վերանորոգելու փոխարեն, կփչացնեք դրանք: Նույնը վերաբերում է նաեւ ձեր հարաբերություններին: Այնպես որ, եթե ձեզ մոտ չի ստացվում կառուցել, ուրեմն ավելի լավ է այսօր ոչինչ չձեռնարկեք:

ՑԼԵՐ

Այսօր տան իրադարձությունները կխախտեն ձեր ծրագրերը: Օրինակ, հնարավոր է` ձեր ընտանիքի անդամներից որեւէ մեկը հյուր ունենա, որի հետ դուք եւս ստիպված կլինեք զրուցել, սուրճ պատրաստել նրա համար: Այդ ամենը կձախողի ձեր պլանները, ինչը ձեզ կբարկացնի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ գրկել, համբուրել եւ ջերմացնել, սակայն նա դա չի կարող անել ինչ-ինչ պատճառներից ելնելով: Մի կողմից նրան կխանգարի սեփական ամաչկոտությունը, մյուս կողմից` ձեր զբաղվածությունը: Մի՞գուցե, հետաձգեք որոշ գործեր վաղվան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ որոշումներ կայացնելիս կխանգարեն ավագ սերնդի ներկայացուցիչները: Նրանք եւ նրանց կենսափորձը կշեղեն ձեզ ձեր ուղուց` խորհուրդ տալով առաջնորդվել ուղեղով: Ամեն դեպքում, վատ խորհուրդ չէ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին դժվար չի լինի ձեզ որեւէ ռիսկային գործողության մղելը: Դուք` ինքներդ էլ եք պատրաստ ռիսկի դիմել: Սակայն դա նրա մոտ այդքան ակնհայտ ցույց մի տվեք: Թող նա անակնկալի գա:

ԿՈՒՅՍԵՐ

Օգնության ձեռք մեկնեք, նրան, ով դրա կարիքն ունի եւ ձեր օգնության դիմաց ոչինչ մի խնդրեք: Նախ` այդ ամենը կփոխհատուցվի, հետո էլ ձեր սիրելին ձեզնով հպարտանալու եւս մեկ առիթ կունենա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ դժվարությամբ կհասկանա ձեր կատակները: Դրա համար նա ջանք գործադրելու ցանկություն էլ չի ունենա: Փորձեք հասկանալ նրա տրամադրությունն ու համբերատար լինել նրա հետ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ինչ-որ կերպ պետք է զսպեք ձեզ եւ հանգստություն պահպանեք սիրելիի հետ շփման ժամանակ: Դա այդքան էլ հեշտ գործ չի լինի, այնպես որ` եթե կարողանաք հաղթահարել այդ դժվարությունը, ուրեմն ինքներդ ձեզ պետք է մեդալով պարգեւատրեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աշխատեք մտերմանալ ձեր սիրելիի ընկերների հետ: Անգամ եթե չկարողանաք ընկերանալ նրանց հետ, աշխատեք գոնե լավ հարաբերություններ ստեղծել, քանի որ դա շատ կարեւոր կլինի ձեր սիրելիի համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Աշխատեք այսօր ձեր շուրջը կատարվող ամեն ինչին հումորով վերաբերվել: Առանց առողջ հումորի զգացումի դժվար կկարողանաք հաղթահարել ձեր առջեւ ծագած դժվարությունները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կկողմնորոշվի` արդյո՞ք իր գործողություններն արդարացված են, թե՞ ոչ: Նրան անհրաժեշտ է իմանալ ձեր կածիքն այդ մասին: Փորձեք օգնել սիրելիին ճիշտ կողմնորոշվել ընտրության հարցում:

ՁԿՆԵՐ

Շատ հարմար օր է սիրելիի հետ բնության գրկում հանգստանալու համար: Կարող եք նաեւ հրավիրել ընկերներին եւ միասին հրաշալի ժամանակ անցկացնել:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE