Քենդալ Ջեները Կաննում վթարի է ենթարկվել

11:32   18 մայիսի, 2018

Քենդալ Ջեները Կաննում վթարի է ենթարկվել։ Միջադեպը տեղի է ունեցել անցած կիրակի, սակայն մամուլը միայն հիմա է այդ մասին իմացել։ Page Six-ը գրում է, որ 22-ամյա մոդելը պետք է մասնակցեր Fasion for Relief բարեգործական երեկոյին, որն ամեն տարի կազմակերպում է Նաոմի Քեմփբելը։

Քիմ Քարդաշյանի քույրը պետք է անցներ կարմիր գորգուղով՝  իր գործընկերուհիների ՝ Նատալիա Վոդյանովայի, Բելլա Հադիդի ու Վիննի Հարլոուի հետ։

Հայտնի է, որ վթարը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ Քենդալի մեքենան  ուղևորվում էր երեկոյի անցկացման վայր։

Վթարի մանրամասները չեն հայտնում, հայտնի է, որ Քենդալը տուն է վերադարձել, որպեսզի ուշքի գա ցնցումից։ Մոդելի ներկայացուցիչները որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել։



© NEWS.am STYLE