60-ամյա Ալեք Բոլդուինը հինգերորդ անգամ է հայր դարձել

12:34   18 մայիսի, 2018

Ալեք Բոլդուինն ապրիլին 60 տարեկան է դարձել, իսկ երեկ դերասանը հինգերորդ անգամ է հայր դարձել։ Նրա 34-ամյա կինը՝ Հիլարիան, լույս աշխարհ է բերել չորրորդ երեխային՝ տղայի։

Դերասանի համար սա հինգերորդ երեխան է, քանի որ Ալեքը նաև 22-ամյա դուստր ունի Քիմ Բեյսինգերի հետ ամուսնությունից։

Ուրախալի իրադարձության մասին հայտնել է դերասանի կինը, որն,  ի դեպ, յոգայի հրահանգիչ է աշխատում։

«Նա ծնվեց։ Նա իդեալական է»,- մակագրել է  իր Instagram-ում հրապարակված լուսանկարը Հիլարիան ։

Ամուսինները դաստիարակում են չորս տարեկան Կարմեն Գաբրիելային, երկու տարեկան Ռաֆայել Թոմասին ու մեկ տարեկան Լեոնարդո Էնջել Չարլզին։

 



© NEWS.am STYLE