«Մարդկանց մեծ մասին բարկացնում է գեղեցկությունն ու մարդու տարբեր լինելը». Նազենի Հովհաննիսյան

10:43   18 մայիսի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհին իր տեղադրած լուսանկարում նորաձեւության բլոգեր, նկարիչ ու դիզայներ Արմեն Երիցյանի հետ է: Հաղորդավարուհին լուսանկարին կից գրառման մեջ անդրադարձել է գեղեցկությանն ու մարդկանց տարբեր լինելուն:

Նազենի Հովհաննիսյանը գրել է. «Վերջերս պարզեցի, որ մարդկանց մեծ մասին բարկացնում է գեղեցկությունն ու մարդու տարբեր լինելը... ցավալի բացահայտում էր... Ինձ՝ ընդհակառակն, հիացնում է։ Դրա համա՛ր էլ սկզբունք ու խիզախություն է պետք։ Արմենը գեղեցկություն է ստեղծում, ու չի վախենում տարբեր լինելուց»։

Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը ճամփորդում է Հայաստանով: Նա լուսանկարվել էր Ստեփանավանում գտնվող Սոս Սարգսյանի արձանի կողքին, որին կից գրել էր. «Վարպետի հետ թիկն էինք տվել արևին... նա իմաստուն կերպով լռում էր) ես՝ նոր սովորում եմ... Ստեփանավանը գրկաբաց քաղաք է՝ պինդ մարդկանցով)»:

Իսկ Սեւանից հրապարակած լուսանկարին կից անգլերեն լեզվով գրել էր հետևյալ մեկնաբանությունը. «Չքնաղ Հայաստանը: Անհատների աշխարհ... Սուրբ վայր, որը կոչվում է Մաշտոցներ»: Իսկ հեշթեգներում նշել է «զարմանահրաշ, Հայաստան, 2018» բառերը:



© NEWS.am STYLE