Քիմ Քարդաշյանը ցույց է տվել դստերն ու որդուն

12:01   18 մայիսի, 2018

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել դստերը՝ Նորթին ու որդուն՝ Սեյնթին։ 37-ամյա հայազգի աստղն Instagram-ի իր էջում հրապարակել է երեխաների լուսանկարն ու կարճ մակագրել՝ «Իմ երեխաները»:

Հեռուստաաստղը դեռ առանձնապես շատ չի ուրախացնում իր երկրպագուներին հունվարին փոխնակ մորից ծնված դստեր՝ Չիկագոյի լուսանկարներով։

Հիշեցնենք, որ երեք Քիմ Քարդաշյանի բաժանորդների թիվը Twitter-ում հասել է 60 միլիոնի։

«Ուաու, 60 միլիոն Twitter-ում։ Շնորհակալություն։ Ինձ դուր է գալիս բոլորիդ հետ այստեղ կապ պահպանելը», գրել էր Քիմ Քարդաշյանը:

 



© NEWS.am STYLE