«Ոսկե դպրոց»-ի հերոսների սիրո պատմությունը՝ Գոշի նոր տեսահոլովակում

11:15   18 մայիսի, 2018

Երգիչ եւ դերասան Գոշը, որը հայտնի է «Ֆուլ Հաուս» եւ «Ոսկե դպրոց» հայտնի սիթքոմներում իր դերերով, նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը նկարահանվել է «Սրտիս հասցեն» երգի հիման վրա:

Տեսահոլովակում ներկայացված է «Ոսկե դպրոց» սիթքոմի հերոսների՝ Դավիթի ու Անիի սիրո պատմությունը, իսկ նրանց կերտում են հենց իրենք՝ Գոշն ու Եվա Զոհրաբյանը: Տեսահոլովակում կտեսնեք նաեւ Մաշայի դերակատար Էրմինա Զախարովային, քանի որ նրա կերպարը եւս տեսահոլովակի սյուժետային մաս է կազմել:

«Սրտիս հասցեն» երգի երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Դավիթ Զոհրաբյանն է:



© NEWS.am STYLE