Աննա Գրիգորյանն առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել

14:06   18 մայիսի, 2018

Դերասանուհի, հաղորդավար և մոդել Աննա Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում Աննան առանց դիմահարդարման է: Լուսանկարին կից դերասանուհին ոչ մի մեկնաբանություն չի թողել, միայն հեշթեգներում բարի լույս է մաղթել իր հետևորդներին:

Հիշեցնենք, որ իր միկրոբլոգում ակտիվ մոդել-դերասանուհին լուսանկար էր հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում կրում էր սև-սպիտակ հագուստ: Սիթքոմում նկարահանվող դերասանուհին իր հրապարակած լուսանկարը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Barbie»:

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհի Աննա Գրիգորյանը ևս միացել էր ցուցարրներին: Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում Աննան իր ուղերձը հղել էր հարթակից:



© NEWS.am STYLE