Ինչպես է Գարիկ Մարտիրոսյանի կինն անոնսել աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Արա Մալիքյանի համերգը

13:18   18 մայիսի, 2018

Մոսկվայում շուտով կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Արա Մալիքյանի համերգը (Արա Մալիքյանը ծնունդով Լիբանանից է, ապրում է Մադրիդում, Մադրիդի Թագավորական օպերայի առաջին ջութակն է) ։

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան Instagram-ի իր էջում Մալիքյանի համերգն անոնսել է, ահա այսպիսի յուրօրինակ հաղորդագրությամբ.

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

«Երեկ ինձ զանգահարել էր աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Արա Մալիքյանը։ Արան ինձ պատմել է, որ լուրեր են պտտվում, թե  ես մտադիր եմ գովազդել նրա համերգը, որը կայանալու է մայիսի 27-ին Մոսկվայի միջազգային Երաժշտության տանը։ Իսկ տոմսեր կարելի է գնել կազմակերպչից։ ARA2705 պրոմոկոդով գործում է 10 տոկոս զեղչ։ Պրոմոկոդը գործում է միայն Երաժշտության տնից՝ կազմակերպչից տոմսեր գնելու դեպքում։ Ես նրան պատասխանեցի, որ այդ լուրերը սխալ են, ու ես մտադիր չեմ եղել ու հիմա էլ մտադիր չեմ գովազդել նրա համերգը, որը կայանալու է մայիսի 27-ին Մոսկվայի միջազգային Երաժշտության տանը։ Ու առավել ևս հիշատակել, որ տոմսերը հնարավոր է ձեռք բերել կազմակերպչից։ Որ ARA2705 պրոմոկոդով գործում է 10 տոկոս զեղչ։ Եվ որ պրոմոկոդը գործում է միայն տոմսերը գնելու դեպքում։ Արան ներողություն խնդրեց թյուրիմացության համար ու ինձ հրավիրեց իր համերգին, որը կկայանա մայիսի 27-ին Մոսկվայի միջազգային Երաժշտության տանը։ Ես Արա Մալիքյանին շնորհակալություն հայտնեցի ու ասացի, որ անպայման կգնամ նրա համերգին, քանի որ գնահատում եմ լավ երաժշտությունը, բայց մտադիր չեմ գովազդել այն համերգը,  որը կկայանա մայիսի 27-ին, Երաժշտության տանը»։



© NEWS.am STYLE