VARDA-ն կօգնի գովազդել հետաքրքիր սթարթափերը

13:44   18 մայիսի, 2018

Պարուհի  VARDA-ն կօգնի գովազդել հետաքրքիր սթարթափերը։ Ի դեպ, քանի որ NEWS.am STYLE-ը անձամբ է ծանոթ աղջկա հետ ու գիտի, թե նա որքան լուրջ է վերաբերվում իր նախագծերին, Ձեզ խորհուրդ ենք տալիս օգտվել տվյալ հնարավորությունից։ Իր Instagram-ում պարուհին հրապարակել է հետևյալ գրառումը․

«Ինչպես ասել է իմ ընկերը․ «Եթե մշտապես նույն նպատակն ես հետապնդում՝ դա չի կարող արդյունք չտալ»։ Եթե Դուք ունեք Ձեր գործը, որը Դուք սիրում եք, ամեն ինչ անպայման կստացվի։ Կարևորը գործի անցնելն է։ Դա ձյան գնդի էֆեկտի նման  է։ Առաջին լողազգեստները ես լուսանկարել էի PRADA սպիտակ փաթեթի վրա, քանի որ այն բնակարանում, որտեղ ես ապրում էի, որևէ այլ գեղեցիկ ֆոն չկար։ @varda_tm պատմությունը սկսվել է 2014-ի ապրիլի 9-ից։ Հիմա հազարավոր կանայք են ամբողջ աշխարհում գնում մեր լողազգեստները ու ոչ միայն․․․ Ես ուզում եմ օգնել նրանց, ովքեր ձգտում ունեն ու սիրում են այն, ինչով զբաղվում են։ Նշեք ձեր էջերը ու ձեր ընկերների էջերը։ Իսկ ես սթորիս բաժնում կգովազդեմ այն նախագծերը, որոնք ինձ  ամենահետաքրքրիրը կթվան»,- գրել է հայուհին։

 



© NEWS.am STYLE