Կիանու Ռիվսը «Նշանակետը՝ հարսանիք» ֆիլմի թրեյլերում

14:38   18 մայիսի, 2018

NEWS.am STYLE-ը պաշտում է Կիանու Ռիվզին, և հատկապես նրա մասնակցությամբ ֆիլմերը, և հատկապես այն ֆիլմերը, որտեղ նա առնական տղամարդկանց դերեր չի կատարում։ Այս անգամ 53-ամյա դերասանը նկարահանվել է Wedding destination «Նշանակության կետը՝ հարսանիք» կատակերգական ֆիլմում։  Vulture-ի YouTube ալիքում հայտնվել է ֆիլմի պաշտոնական թրեյլերը , որտեղ Ռիվզի խաղընկերուհին է Վայնոնա Ռայդերը։

Ըստ սցենարի՝ Լինդսին (Ռայդերի հերոսուհին) ուղևորվում է իր նախկին սիրեցյալի հարսանիքին (համաձայնեք, որ կասկածելի է հնչում)։ Իսկ Ֆրենկը (Ռիվսի հերոսը) հրավիրված է հարսանիքին, որպես փեսացուի խորթ եղբայր, որի հետ, մեղմ ասած, լարված հարաբերություններ ունի։ Մինչև հարսանիքը այս երկուսը հասցնում են բավականին հոգնեցնել իրար (բարդ չէ կռահել, որ նրանք իբրև պատահաբար հանդիպելու են բոլոր հնարավոր վայրերում) ու հարյուր անգամ զղջալ, որ առհասարակ ժամանել են այդ հարսանիքին։ Բայց ատելությունից մինչև սեր, ինչպես գիտեք, ընդամենը մեկ քայլ է, ու կարող եք չկասկածել, որ այս պատմության ավարտը առավել քան ռոմանտիկ է լինելու։

Ֆիլմը վարձույթում կհայտնվի աշնանը։

 



© NEWS.am STYLE