«Դու մեր կյանքի իմաստն ես». Անահիտ Սիմոնյանը շնորհավորել է որդու ծննդյան օրը

16:37   18 մայիսի, 2018

Երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանն Instagram-ի իր էջում որդու լուսանկարն է հրապարակել: Անահիտն իր տեղադրած լուսանկարին կից շնորհավորել է որդու ծննդյան օրը: Երգչուհի-դիզայները գրել է.

«Ծնունդդ շնորհավոր, որդիս! Դու խթանն ու շարժիչն ես այն ամենի, ինչ մենք անում ենք, դու մեր ողջ կյանքի իմաստն ես և միայն քո հետ է մեր ընտանիքը լիարժեք: Եղիր, ամենակարևորը, առողջ, իմ կյանք! Իսկ մնացածին ժամանակի ընթացքում կհասնես դու ինքդ»:

Ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը, ով heavy make up-ի սիրահար է, ներկայացել էր ամառային գույներով թեթև դիմահարդարմամբ:



© NEWS.am STYLE