Մերի Մակարյանը ցույց է տվել, թե որքան գումար է շահել վիճակախաղով

17:07   18 մայիսի, 2018

ԱՄՆ-ում բնակվող 32-ամյա հաղորդավարուհի,  դերասանուհին Մերի Մակարյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր տեսանյութ է հրապարակել: Հաղորդավարուհին իր միկրոբլոգում տեղադրած կարճ  տեսանյութում ցույց է տվել, թե որքան գումար է շահել վիճակախաղով: Հրապարակմանը կից նա գրել է. «Հաղթողը»:

Ավելի վաղ հաղորդավարուհին Instagram-ի իր էջի story հավելվածում լուսանկար էր հրապարակել: Հաղորդավարուհին իր տեղադրած լուսանկարում ամուսնու հետ էր, զույգը գրկախառնված էր:

Մերի Մակարյանը լուսանկարին կից որևէ մեկնաբանություն չէր թողել:

Նշենք, որ հենց այս նույն հավելվածում Մերին իր մայրիկի հետ էր լուսանկար հրապարակել՝ շնորհավորելով մայրերի տոնը:



© NEWS.am STYLE