Միշա Գալուստյանի կինը հմայիչ լուսանկար է հրապարակել

17:37   18 մայիսի, 2018

Միշա Գալուստյանի կինը՝ Վիկա Գալուստյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Հայազգի հումորիստի կինը հաճախ է նոր լուսանկարներ եւ գրառումներ հրապարակում սոցցանցի իր էջում:

Այս անգամ Վիկան հրապարակել է հմայիչ լուսանկար, որին կից գրել է. «Լսող կին, միֆ, թե իրականություն»:

Հիշեցնենք, որ  Միշա Գալուստյանն իր միկրոբլոգում պարբերաբար հումորային գրառումներով լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում:

A post shared by Михаил Галустян (@m_galustyan) on

Օրերս իր հրապարակած տեսանյութերում Միշան հայտնվել էր Մոսկվայի մարզադաշտերից մեկում, ու առաջին տեսահոլովակում հումորիստը ցույց էր տվել, թե ինչպես է պետք հնձել գազոնը, իսկ երկրորդում որոշել էր ֆուտբոլային ֆլեշմոբ կազմակերպել՝ էստաֆետան հանձնելով Պաշա Վոլյային, Մոտին ու Ալեքսանդր Ռեւային։

A post shared by Михаил Галустян (@m_galustyan) on

«Կարճ ասած՝ ես լռվել եմ այդ ստադիոնում ))) հենց հիմա սկսում եմ շատ համարձակ չելենջ՝ 2018-ի ԱԱ-ում մեր հավաքականին աջակցելու համար»,- մակագրել էր տեսանյութը Միշան (հեղինակի ուղղագրությունն ու կետադրությունը պահպանված են.):



© NEWS.am STYLE