Հայտնի է դարձել, թե ով կուղեկցի Մեգան Մարքլին դեպի խորան

18:35   18 մայիսի, 2018

Վաղը՝ մայիսի 19-ին, վերջապես տեղի կունենա այս տարվա ամենասպասված հարսանիքը: Արքայազն Հարին կամուսնանա դերասանուհի Մեգան Մարքլի հետ:

Եվ հիմա ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե 36-ամյա հարսնացուին ով է ուղեկցելու դեպի խորան: Հիշեցնենք, որ Մեգանի հայրը սրտի վիրահատության է ենթարկվել, ինչից հետո հրաժարվել է մասնակցել դստեր պսակադրությանը:

Այսպիսով, վաղը Մեգան Մարքլին դեպի խորան կուղեկցի Ուելսի արքայազն Չարլզը:

Աղբյուրը՝ OK Magazine



© NEWS.am STYLE