Անջելինա Ջոլին ժամանել է Լոնդոն՝ թագավորական հարսանիքին մասնակցելու

20:23   18 մայիսի, 2018

Վաղը՝ մայիսի 19-ին, վերջապես տեղի կունենա այս տարվա ամենասպասված հարսանիքը: Արքայազն Հարին կամուսնանա դերասանուհի Մեգան Մարքլի հետ:

Հարսանյաց հյուրերի թվում է նաեւ Անջելինա Ջոլին, որն այսօր Լոնդոն է ժամանել: Պապարացիներին հաջողվել է մի քանի կադր անել, երբ դերասանուհին ճամպրուկներն էր իջեցնում մեքենայից:

Ի դեպ, ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե 36-ամյա հարսնացուին ով է ուղեկցելու դեպի խորան: Հիշեցնենք, որ Մեգանի հայրը սրտի վիրահատության է ենթարկվել, ինչից հետո հրաժարվել է մասնակցել դստեր պսակադրությանը:

Այսպիսով, վաղը Մեգան Մարքլին դեպի խորան կուղեկցի Ուելսի արքայազն Չարլզը:

Աղբյուրը՝ OK Magazine



© NEWS.am STYLE