Գրիգորի Լեպսը շտապ հոսպիտալացվել է

19:32   18 մայիսի, 2018

Մոսկվայում շտապ հոսպիտալացրել են Գրիգոր Լեպսին, հայտնում է 7days.ru-ն: Կայքը գրում է, որ նախնական տեղեկություններով՝ երգիչն ընկել է, ինչի հետեւանքով մի քանի կոտրվածք է ստացել:

Գրիգորի Լեպսի մենեջերն արդեն հաստատել է հոսպիտալացման մասին լուրը, սակայն չի պարզաբանել, թե ինչ ախտորոշում է տրվել Լեպսին:

Ի դեպ, երգիչը սեր ունի ալկոհոլի նկատմամբ, ինչի պատճառով հաճախ է նման իրավիճակներում հայտնվում, եւ չի բացառվում, որ այս դեպքն էլ կապված լինի խմիչքի չարաշահման հետ:



© NEWS.am STYLE