Կալինինգրադում կվերստեղծեն Ֆրիդրիխ I-ի սաթե աշխատասենյակը

12:49   15 մայիսի, 2013

Կալինինգրադում կվերստեղծեն պրուսական թագավոր Ֆրիդրիխ I-ի սաթե աշխատասենյակը եւ «XXI դարի սաթե սենյակը»:

Ըստ РИА Новости-ի, դրանք տեղակայվելու են նախկին Քյոնիգսբերգյան սաթի մանուֆակտուրայի շենքում: Տարածքի մակերեսը 2.5-ից մեծացվել է մինչեւ 3 հազար քառ. մետրի: Այստեղ ներկայացվելու են նոր ինտերակտիվ նախագծեր, որոնք այցելուներին կծանոթացնեն սաթի մշակման տեխնիկային եւ դրանից զարդեր պատրաստելու գործընթացին: Զբոսաշրջիկներն ապակու միջով կարող են հետեւել Ֆրիդրիխ I-ի սաթե աշխատասենյակի վերստեղծման աշխատանքներին:

Հիշեցնենք, որ Ֆրիդրիխ I-ի աշխատասենյակը ստեղծել են գերմանական վարպետները: Հետագայում այն նվեր է ստացել Պետրոս I-ը, իսկ 1743 թվականին վերափոխվել է հայտնի սաթե սենյակի:



© NEWS.am STYLE