Սելենա Գոմեսը ցուցադրել է սլացիկ կազմվածքը Լոս Անջելեսում

22:04   18 մայիսի, 2018

Սելենա Գոմեսը ցուցադրել է սլացիկ կազմվածքը Լոս Անջելեսում: Երգչուհին, որը հանդիսանում է Puma-ի դեմքը, մասնակցել է ապրանքանիշի կոշիկների նոր հավաքածուի շնորհանդեսին:

Ի հեճուկս այն խոսակցությունների, թե Գոմեսը գիրացել է, երգչուհին ցուցադրել է սլացիկ կազմվածքը՝ ներկայանալով Puma-ից մարզահագուստով:

Ի դեպ, շնորհանդեսից հետո Սելենան շփվել է իր երկրպագուների հետ, լուսանկարվել եւ ինքնագիր բաժանել:

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE